ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Կրեմլում միամիտներ չեն նստած

Կրեմլում միամիտներ չեն նստած
12.05.2025 | 13:01

Չգիտես ինչու, Ֆրանսիայի, Անգլիայի ու Գերմանիայի ղեկավարներն առնվազն միամիտի տեղ են դրել Պուտինին, պահանջելով կրակի դադարեցում նախքան Պուտինի և Զելենսկու բանակցությունները, որ կարող են տեղի ունենալ մայիսի 15-ին՝ Ստամբուլում: Երեք տարի առաջ մեկ անգամ արդեն Պուտինը հավատաց եվրոպացիներին ու փոշմանեց. ռուսները հետ գնացին, իսկ ուկրաինացիները նախապատրաստվեցին հարձակվելուն: Էլ ո՞նց կարող է հավատալ նրանց երկրորդ անգամ: Եթե ես եմ դա հասկանում, ապա շատ ավելի զգոն կլինեն Կրեմլում, ու դա վերը նշված ղեկավարները չեն կարող չգիտակցել: Իսկ եթե, գիտակցելով հանդերձ, շարունակում են պարտադրանքի փորձը, նշանակում է՝ ընդամենը փորձում են իրենց վարկը բարձրացնել Ուկրաինայում և իրենց երկրներում: Որովհետև պարտադրանքի միջոցով ոչնչի հասնել չեն կարող, ու դա իրենք հասկանում են: Իսկ մեր երկրում եվրոպացիներին դիտարկում են որպես անվտանգություն ապահովողներ, մոռանալով, որ Ադրբեջանը նրանց հուսալի գործընկերն է՝ հենց իրենց ասելով:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ